Ինտերնետային հասանելիության մոնիթորինգով զբաղվող NetBlocks անկախ ծառայությունը հայտնում է, որ Իրանում համաշխարհային համանցանցի հասանելիությունը հիմնականում վերականգնվել է՝ իշխանությունների կողմից կապի ամբողջական անջատումից երեք ամիս անց։
Այդուհանդերձ, ըստ կազմակերպության տվյալների, իրանցի օգտատերերը դեռևս բախվում են համացանցի խիստ զտման (ֆիլտրման) խնդրին։
NetBlocks-ի մասնագետները նշում են, որ ներկայիս սահմանափակումների մակարդակը նման է այն իրավիճակին, որն արձանագրվել էր հունվարյան բողոքի ցույցերի և տարածաշրջանային պատերազմի մեկնարկի միջև ընկած ժամանակահատվածում։
