«Բարսելոնայի» կանանց թիմի ավագ Ալեքսիա Պուտելյասը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի կատալոնական ակումբը։
Պուտելյասը «Բարսելոնայի» համակարգում հանդես է գալիս 2012 թվականից։ Ակումբում անցկացրած 14 տարիների ընթացքում կիսապաշտպանը դարձել է թիմի պատմության լավագույն ռմբարկուն՝ իր ակտիվում գրանցելով 232 գոլ։ Անցկացրած խաղերի քանակով (507 հանդիպում) նա զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Մելանի Սերանոյին (516 խաղ):
«Կապտանռնագույնների» կազմում Պուտելյասն ընդհանուր առմամբ նվաճել է 38 տիտղոս.
ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա՝ 4
Իսպանիայի առաջնություն (Լա Լիգա)՝ 10
Իսպանիայի գավաթ՝ 10
Իսպանիայի սուպերգավաթ՝ 6
Կատալոնիայի գավաթ՝ 8
Անհատական նվաճումների առումով Ալեքսիա Պուտելյասը պատմության առաջին ֆուտբոլիստուհին է, ով արժանացել է «Ոսկե գնդակին» երկու տարի անընդմեջ (2021 և 2022 թթ.): Նույն տարիներին նա ճանաչվել է նաև ՖԻՖԱ-ի The Best մրցանակակիր և ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն խաղացող:
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Պուտելյասը դարձել է աշխարհի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող: Ալեքսիա Պուտելյասը հեռանում է Բարսելոնայից