Մեկնարկեց Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրվելու է միայն այն սպառազինությունը, որ ձեռք է բերվել 2022 թվականից հետո:

«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու և հրաժարվելու: Մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում», – ասել էր Փաշինյանը:

Leave a Comment