Իսրայելական ինքնաթիռները մեկ օրում հարձակվել են լիբանանյան ավելի քան 45 բնակավայրերի վրա

Իսրայելական ռազմական ինքնաթիռները չորեքշաբթի օրը հարձակվել են Լիբանանի հարավային և արևելյան 47 քաղաքների և շրջանների վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։

«Մայիսի 27-ին իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածել են Լիբանանի 47 քաղաքների և շրջանների՝ 39-ը հարավում և ութը՝ արևելքում գտնվող Բեքաա հովտում»,-ասել է աղբյուրը։

Աղբյուրի տվյալներով՝ հարձակումների թիրախում են եղել, մասնավորապես, Նաբաթիեի և Տյուրոսի նման խոշոր քաղաքները, ինչպես նաև Բեքաա հովտի մի շարք տարածքներ, այդ թվում՝ երկրի ամենամեծ ջրամբարի՝ Քարաունի շրջակայքը։

Աղբյուրը հավելել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը օրվա ընթացքում հարվածել են յոթ բնակավայրերի: Հարձակումների մեծ մասը ուղղված է եղել տրանսպորտային միջոցների դեմ:

Բացի այդ, գործակալության աղբյուրի տվյալներով՝ իսրայելական հրետանին կրակ է բացել հարավային Լիբանանի 20 քաղաքների և թաղամասերի վրա։ Մասնավորապես՝ հրետանային կրակի տակ են հայտնվել Քֆար Ռումմանը, Յախմոր ալ-Շաքիֆը, Նաբաթիեն, Բլաթը, Սրիֆան, Հադաթհան և Բրաաշիտը։

Leave a Comment