Մայիսի 21-ին Հակակոռուցիոն քրեական դատարանում գործ է ստացվել կաշառքի, հարկադրանքի և սուտ ցուցմունքի դրդելու վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատակ-ան տեղեկատվական համակարգից։ Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Վահե Սամվելի Ղազախեցյանի հետ և գործելով վերջինի հետ խմբի կազմում՝ դերերի հստակ բաշխմամբ, 2022 թվականի ընթացքում, այնուհետև նաև 2023 թվականի հունվարի 18-ին, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 71-րդ շենքի 5-րդ բնակարան հասցեում տեղակայված՝ Ռուբեն Հակոբյանի կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ նյութապես շահագրգռելու, համոզելու, ինչպես նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, թիվ N քրեական գործով դատավարության մասնակից՝ վկա Անահիտ Մովսիսյանին հարկադրել են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հիշյալ քրեական գործով 2023 թվականի մայիս-հունիս ամիսներին կայանալիք հերթական դատական նիստում փոխելով նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, ինչպես նաև՝ դրա համար Անահիտ Մովսիսյանին տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած Անահիտ Մովսիսյանը 2023 թվականի հունիսի 21-ին հերթական դատական նիստում տվել է ակնհայտ սուտ ցուցմունք:
Վահե Ղազախեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Ռուբեն Մարատի Հակոբյանի հետ և գործելով վերջինի հետ խմբի կազմում՝ դերերի հստակ բաշխմամբ, 2022 թվականի ընթացքում, այնուհետև նաև 2023 թվականի հունվարի 18-ին, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 71-րդ շենքի 5-րդ բնակարան հասցեում տեղակայված՝ Ռուբեն Հակոբյանի կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է՝ նյութապես շահագրգռելու, համոզելու, ինչպես նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով թիվ N քրեական գործով դատավարության մասնակից՝ վկա Անահիտ Մովսիսյանին հարկադրել են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հիշյալ քրեական գործով 2023 թվականի մայիս-հունիս ամիսներին կայանալիք հերթական դատական նիստում փոխելով նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, ինչպես նաև՝ դրա համար Անահիտ Մովսիսյանին տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո կաշառք ստացած Անահիտ Մովսիսյանը 2023 թվականի հունիսի 21-ին հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք:
Անահիտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, թիվ N քրեական վարույթով հանդիսանալով սպանության ականատես, 2022 թվականի ընթացքում, իսկ այնուհետև նաև 2023 թվականի հունվարի 18-ին, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 71-րդ շենքի 5-րդ բնակարան հասցեում տեղակայված՝ Ռ․Մ․Հակոբյանի կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում ստանալով Ռուբեն Մարատի Հակոբյանի և Վահե Սամվելի Ղազախեցյանի կողմից քննությամբ դեռևս չպարզված գումարի չափով կաշառքը, համաձայնվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հիշյալ քրեական գործով 2023 թվականի մայիս-հունիս ամիսներին կայանալիք հերթական դատական նիստում տալ սուտ ցուցմունք՝ փոխելով նախաքննական և արդեն իսկ տրված դատաքննական ցուցմունքները, որից հետո Անահիտ Մովսիսյանը, ստանալով հիշյալ կաշառքը, 2023 թվականի հունիսի 21-ին հերթական դատական նիստում տվել է ակհայտ սուտ ցուցմունք:
Դատալեքս համակարգում ներկայացվող տվյալների համաձայն մեղադրյալ Ռուբեն Հակոբյանը փաստաբանների պալատի փաստաբան է։ Փաստաբանների պալատի շտեմարանից տեղեկանում ենք, որ վերջինս փաստաբանական արտոնագիր ստացել է 2008 թվականին, գործունեության ոլորտը՝ Միջազգային իրավունքով Մարդու եվ քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ։
Մեղադրանքի հոդվածները և կիրառված խափանման միջոցները
Ռուբեն Հակոբյանին և Վահե Ղազախեցյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Դատավարության մասնակցի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով կամ այլ ապօրինի եղանակով դատավարության մասնակցին մինչդատական վարույթի մարմին կամ դատարան ներկայանալուն, քննչական կամ դատական գործողություններին մասնակցելուն խոչընդոտելը կամ սուտ բացատրություն, ցուցմունք, փորձագիտական կեղծ եզրակացություն կամ կեղծ կարծիք տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալուն կամ չտալուն կամ թարգմանություն կատարելուն կամ չկատարելուն հարկադրելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 490-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
496-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրավասու մարմին չներկայանալու, քննչական կամ դատական գործողություններին չմասնակցելու կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, եզրակացություն չտալու, թարգմանություն չկատարելու կամ սուտ բացատրություն, ցուցմունք, կեղծ փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալու կամ սխալ թարգմանություն կատարելու համար դատավարության մասնակցին կաշառք տալը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 273-րդ կամ 436-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Անահիտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 497-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրավասու մարմին չներկայանալու, քննչական կամ դատական գործողություններին չմասնակցելու կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, եզրակացություն չտալու, թարգմանություն չկատարելու կամ սուտ բացատրություն, ցուցմունք, կեղծ փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալու կամ սխալ թարգմանություն կատարելու համար դատավարության մասնակցի կողմից կաշառք ստանալը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 272-րդ կամ 435-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
- Ռուբեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է Վարչական հսկողությունը։ Համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ։
- Վահե Ղազախեցյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանավորումը։
- Անահիտ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Գործի հետագա ընթացքը
Գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստեր նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: