Երևանում կայացած գրեփլինգի Եվրոպայի Մ20 առաջնությունում Հայաստանը նվաճել է 8 մեդալ

Երևանում կայացել է գրեփլինգի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարի երրորդ օրը մրցագորգ են դուրս եկել մինչև 20 տարեկան մարզիկները։

Մրցաշարին մասնակցել են յոթ երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Գերմանիայի, Մոլդովայի և Բելառուսի։

Հայաստանի հավաքականը պատանիների պայքարում ներկայացված էր մեծ կազմով՝ գրեթե բոլոր քաշային կարգերում։ Աղջիկների մրցումներում հանդես եկան Հայաստանի երեք ներկայացուցիչներ։

Օրվա արդյունքներով Հայաստանի թիմը նվաճեց 8 մեդալ, որոնցից երկուսը՝ ոսկե։

Հայաստանի հավաքականի համար օրվա գլխավոր հաջողությունը դարձավ Արամ Սարգսյանի ելույթը մինչև 58 կգ քաշային կարգում։ Հայ մարզիկը դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ հաղթանակներ տանելով Ռուսաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների նկատմամբ։

Մինչև 20 տարեկանների տղամարդկանց թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը վաստակեց 101 միավոր և զբաղեցրեց չորրորդ տեղը։

Leave a Comment