Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին։ Շաբաթվա սկզբից ի վեր հարվածների է ենթարկվել մոտ 550 թիրախ, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ չորեքշաբթի օրվա ընթացքում հարձակումների են ենթարկվել շիական «Հըզբոլլահ» զինված թևի հրամանատարական կենտրոնները, ռազմական օբյեկտները և հրթիռային կայանքները Բեքաա հովտում և Լիբանանի մի քանի այլ շրջաններում։ Հարավում գտնվող Լիբանանի Տյուրոս ափամերձ քաղաքի մոտ գտնվող «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կենտրոնների դեմ հարվածները նույնպես շարունակվում են։
«Ավելին, շաբաթվա սկզբից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի մոտ 550 թիրախի», – հայտարարել է բանակը։