
«Ի՞նչպես է պատահում, երբ որևէ ուժ, չստանալով ձայների 2/3-ից ավելին, ստանում է 2/3-րդից ավելի մանդատ՝ մի քանի բանաձևերի կիրառման արդյունքում:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում (2021թ. ) լրացուցիչ (ավելացվող) մանդատները տրվում են նաև 2 տոկոսը հաղթահարածներին, ոչ թե բաշխվում միայն շեմը հաղթահարածների միջև»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մանրամասները պարզաբանելով տեսանյութում:
Աղբյուրը` Արփինե Հովհաննիսյան