ՆԳՆ Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ մի շարք գետերում հնարավոր են վտանգավոր ելքեր և ողողումներ

Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ մայիսի 27-28-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում:

Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված, hնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես` Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում:

«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում` անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Leave a Comment