Իրանի հեռուստատեսությունը ԱՄՆ-ի հետ նախնական հուշագրի մանրամասներ է հրապարակել

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ իր տրամադրության տակ է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ Իրանի փոխբռնման մասին հուշագրի նախնական ոչ պաշտոնական շրջանակային նախագիծը։

Ըստ այդ նախագծի՝ ԱՄՆ զինված ուժերը դուրս կգան Իրանի մերձակայքից և կվերացնեն իրանական նավահանգիստների շուրջ ստեղծած շրջափակումը։

Իր հերթին Իրանը պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում վերականգնել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի քանակը և հասցնել նախապատերազմյան մակարդակին։

Leave a Comment