«Ռեալի» նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեն խիստ քննադատության է ենթարկել Ֆլորենտինո Պերեսին

Մադրիդի «Ռեալի» նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեն խիստ քննադատության է ենթարկել Ֆլորենտինո Պերեսի կառավարման մոդելը և ակումբի ֆինանսական քաղաքականությունը:

Գործարար Էնրիկե Ռիկելմեի խոսքերով՝ ակումբում արհեստական խոչընդոտներ են ստեղծվում նախագահի պաշտոնի համար պայքարել ցանկացողների շրջանում, ինչի վառ ապացույցն այն է, որ վերջին 20 տարվա ընթացքում այլընտրանքային թեկնածուներ չեն եղել: Նա կտրականապես դեմ է արտահայտվել «Ռեալի» հնարավոր մասնավորեցմանը՝ նշելով, որ ակումբը պետք է շարունակի պատկանել իր անդամներին, և անհասկանալի է, թե ինչու է Պերեսը տանում ակումբն այդ ուղղությամբ՝ կարևոր որոշումները վստահելով պաշտոնական դիրք չունեցող, սակայն մեծ ազդեցություն վայելող անձանց:

Անդրադառնալով ֆինանսական իրավիճակին՝ Ռիկելմեն ընդգծել է, որ ակումբը տարեկան շուրջ 80 միլիոն եվրոյի վնաս է կրում:
Որպես ստեղծված իրավիճակի լուծում՝ գործարարը վստահեցրել է, որ ակումբը կարող է առանց սպորտային բաղադրիչը տուժելու՝ կրճատել ծախսերը 130-140 միլիոն եվրոյով:

Leave a Comment