Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսը խնդիր չի տեսնում այն փաստի մեջ, որ իր գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի:
Ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը, ինչի պատճառով մամուլում վաղուց լուրեր են շրջանառվում աստղային խաղացողի հնարավոր հեռանալու մասին։ Սակայն Վինիսիուսն անձամբ հերթական անգամ հերքել է այդ խոսակցությունները։
«Ես չեմ շտապում պայմանագիրս երկարաձգելու հարցում։ Մինչև 2027 թվականը դեռ բավականաչափ ժամանակ կա. ակումբի հետ դեռ շատ բան ունենք քննարկելու։ Ես հանգիստ եմ, «Ռեալում» ևս հանգիստ են։ Ֆլորենտինո Պերեսը վստահում է ինձ, իսկ ես վստահում եմ նրան»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։