Սպասվում է ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց


 


Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ մայիսի 27-28-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում:


Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված, hնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես` Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում:


 


«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում` անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»:


 


ՆԳՆ ՓԾ


 


 


Leave a Comment