Քննչական կոմիտեն (ՔԿ) հայտնել է հանրահավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու գործով երկու անձի կալանավորման մասին։
Քննությունը մեղադրյալներից մեկին վերագրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը (ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս), իսկ երկրորդին՝ նման գործողությունների կազմակերպումը (ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Առավելագույն պատիժն այդ հոդվածներով նախատեսում է մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում։
Քննության վարկածով՝ մեղադրյալներից մեկը (Ն.Տ.) դրամական վարձատրության դիմաց կազմակերպել է հանրահավաքի մասնակիցների ներգրավումը։ Քննությունը պնդում է, որ յուրաքանչյուր մասնակցի խոստացվել է 15 000-ական դրամ, որոնք վճարվել են ակցիայի ավարտից հետո։
Մարտի 30-ից սկսած՝ իրավապահ մարմինները հրապարակում են հաղորդումներ, որոնցում դաշինքի ներկայացուցիչներին մեղադրում են բարեգործության, կաշառք տալու և խոստանալու մասին օրենքը խախտելու մեջ:
Ձերբակալությունների նոր ալիքն սկսվել էր մայիսի 8-ին՝ Շիրակի մարզի Անի համայնքում և Մարալիկ քաղաքում կուսակցության գրասենյակների խուզարկություններից հետո: Այս ձերբակալությունները հաջորդել էին դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հայտարարություններին, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց էր ներկայացնել։
Մայիսի 12-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքին վերաբերող գործում նոր մեղադրանքների մասին։ Մայիսի 13-ին ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին էր հայտնել: «Ուժեղ Հայաստան»-ն այս գործողությունները քաղաքական հետապնդում է համարում և նշում, որ դաշինքը գործում է օրենքի շրջանակներում և բացառում է ընտրակաշառքի կիրառումը։
Կարդացեք նաև՝
«Ուժեղ Հայաստանին» առնչվող գործերի մեծ մասը դատարաններում չի ապացուցվում․ Կարապետյան
