Եթե ​​Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը ՌԴ-ն կչեղարկի համաձայնագրերը. Զախարովա

Եթե ​​Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը ՌԴ-ն կչեղարկի համաձայնագրերը. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ռուսական կողմը տեղեկացրել է Երևանին, որ եթե Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, կկասեցվեն կամ կչեղարկվեն գազի և նավթամթերքի վերաբերյալ համաձայնագրերը։

«Ս․թ․ մայիսի 27-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը ՀՀ ՏԿԵ նախարարությանը, որում տեղեկացվում է, որ եթե Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի Ռուսաստանի և ՀՀ կառավարությունների միջև 2013թ․ դեկտեմբերի 2-ի՝ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը», – նշել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment