Մարզերից Երևան տանող ճանապարհները չեն փակվելու․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է համացանցում տարածվող տեղեկությունները, թե իբր վաղը մարզերից դեպի Երևան եկող ճանապարհները փակ են լինելու։

ՊՆ-ն հայտարարում է, որ տարածվող տեղեկությունները ապատեղեկատվություն են և կոչ է անում չտարածել չստուգված տվյալներ։

«Հանրապետության հրապարակում սիրով սպասելու ենք մեր բոլոր հայրենակիցներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment