ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի հետ գազային համաձայնագրերի հնարավոր չեղարկման վերաբերյալ հարցը պետք է ուղղվի «Գազպրոմին»:
«Հայաստանին մատակարարվող գազի արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է: Այն արտոնությունը, որը ստանում են հայերը, երկնքից չի ընկել, դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է: Եվ դա իրոք մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում: Բայց դա մեր հաշվին է, պետք է իրերն իրենց անուններով կոչել»,- նշել է Պեսկվը:
Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ արտոնյալ գինը կարող է «լինել ավելի բարձր, ավելի ցածր, կարող է վերանայվել»: