Հայաստանի հետ գազային համաձայնագրերի հնարավոր չեղարկման վերաբերյալ հարցը պետք է ուղղվի «Գազպրոմին»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Արտոնյալ մատակարարումների չեղարկման վերաբերյալ դուք պետք է հարցնեք «Գազպրոմին»։ Ես ոչինչ չգիտեմ չեղարկման մասին», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Նա նաև հայտարարել, որ ներկայումս Պուտինի և Փաշինյանի միջև շփումների ծրագրեր չկան։
«ԵԱՏՄ օրակարգը բարդ է՝ պայմանավորված Հայաստանի հետ ստեղծված իրավիճակով։ Ոչ ոք չի կարող աղաչել Հայաստանին մնալ ԵԱՏՄ-ում, բայց անհրաժեշտ է պարզաբանում։ Հայաստանի գործողությունները չպետք է խոչընդոտեն մյուսների ինտեգրմանը։ Ընթացիկ գագաթնաժողովը չի որոշի Հայաստանի ճակատագիրը։ Երևանը կշարունակի մասնակցել ԵԱՏՄ միջոցառումներին»,- հավելել է Պեսկովը։
