Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում չի նախատեսվում․ Ալեքսեյ Օվերչուկ

ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, թեև չի բացառվում կարճատև շփում տեղում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու պատճառով չի մեկնի Աստանա, և գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի Մհեր Գրիգորյանը։ Այս քայլը բացասական արձագանք է առաջացրել Մոսկվայում․ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Փաշինյանի նման մոտեցումը կրում է համակարգային բնույթ։

Leave a Comment