«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են ձերբակալվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են ձերբակալվել

Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ․ Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը»,-ասացին կոմիտեից։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են ձերբակալվել՝ ընտրակաշռք տալու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment