Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով, Կամո Հրանտի Ներսիսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնում։ Ներսիսյանը պաշտոնը զբազեցնում է մայիսի 26-ից։ Հրամանի համար իրավական հիմք են հանդիսացել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերը, 9-րդ հոդվածի 10-րդ մասը և Կամո Ներսիսյանի դիմումը։