Սենսացիոն հայտարարություններ՝ Մոսկվայից․ դա հայկական կողմի հարցն է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է չմասնակցել Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին ռուս լրագրողը ՌԴ Արտաքին գործերի նախարար Մարիա Զախարովային հարցրել է, թե արդյոք ժամանակը չէ, որ Հայաստանը որոշի՝ մնալ ԵԱՏՄ-ում, թե միանալ ԵՄ-ին։

«Սա, իհարկե, հայկական կողմի հարցն է։ Իմ կարծիքով, Փաշինյանն անընդհատ ասում է, որ այսպես թե այնպես իրեն կապում է Արևմտյան Եվրոպայի երկրների հետ։ Կարևոր է նշել, որ սկզբունքորեն Հայաստանը եվրոպական երկիր է նույնիսկ առանց Եվրամիության հետ կապվելու. այն մեր ընդհանուր եվրոպական, եվրասիական մայրցամաքի մասն է կազմում։ Բայց նա անընդհատ իրեն կապում է Եվրամիության և Բրյուսելի բոլոր կառույցների հետ»,- ասել է դիվանագետը։

 ՌԴ ԱԳՆ խոսնակը զուգահեռներ է անցկացրել եվրոպական կառույցների և եվրասիական տնտեսական համագործակցության միջև: 

Զախարովայի ձևակերպմամբ՝ եվրասիական տարածաշրջանում ծավալվող գործընթացներն ունեն բաց ու թափանցիկ բնույթ և զերծ են քաղաքականացվածությունից: Նա հավելել է, որ այս մոդելը միտված է ֆինանսական կորուստների նվազեցմանը, ազատ շուկայական հարաբերությունների զարգացմանն ու բնականոն մրցակցությանը՝ առանց երկրների ներքին արժեքային հարցերին միջամտելու: 

Leave a Comment