Հայ-ամերիկյան համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ․ ՀՀ ԱԳ նախարար

«Պատրաստ ենք կառուցողական մթնոլորտում քննարկել բոլոր թյուրըմբռնումները և ծագած խնդիրները»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, «Ռադիոլուր»-ի խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը՝ թե «Հայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում անմիջապես սպառնալիքի աղբյուրի մոտ»։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։

«Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ գործընկերությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ ասել էր․ «Խնդիրները շատ են, և դրանք արդյունավետ է լուծել համատեղ, բայց մեր հայ գործընկերները, ափսոս, դա չեն հասկանում և գնում են անմիջական սպառնալիքի աղբյուրի մոտ»։

Leave a Comment