Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը, որը ստորագրվել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, համաձայնագիրը սահմանում է TRIPP-ի զարգացման ընկերության (ԹԶԸ) ստեղծման կարգը, բաժնեմասնակցության տոկոսները, ժամկետները և երկարաձգման հնարավորությունները։
Համատեղ ձեռնարկության բաժնեմասնակցությունը
Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ԹԶԸ ԱՄՆ-ին պատկանում է 74% վերահսկող բաժնեմասնակցություն, իսկ Հայաստանին՝ 26% բաժնեմասնակցություն։ Համաձայնագիրը նախատեսում է, որ ԹԶԸ ԱՄՆ-ը և Հայաստանը ստորագրեն երկու առանձին փաստաթուղթ՝ ա) ԹԶԸ-ի կանոնադրությունը և բ) Բաժնետիրական համաձայնագիրը։
Նախնական ժամկետը
Համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ԹԶԸ-ի հիմնադրումից և TRIPP-ի իրականացման յուրաքանչյուր գոտին որոշելուց հետո Հայաստանը ԹԶԸ-ին տրամադրում է 49 (քառասունինը) տարի նախնական ժամկետով հողօգտագործման բացառիկ իրավունքներ, կառուցապատման իրավունքներ, հարակից թույլտվություններ և մյուս բոլոր իրավունքները։
Երկարաձգման հնարավորությունը և բաժնեմասերի փոփոխությունը
Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Բաժնետերերը նախնական 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավորություն ունենան փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու իրավունքները ևս 50 տարով։ Այդ դեպքում Հայաստանի բաժնեմասնակցությունը ԹԶԸ-ում պետք է ավելանա մինչև 49%, իսկ ԹԶԸ ԱՄՆ-ի բաժնեմասնակցությունը համապատասխանաբար կնվազի։
Ուշադրություն. Ժամկետի երկարաձգումը պետք է լինի Հայաստանի կողմից միակ հատուցումը ԹԶԸ-ում Հայաստանի բաժնեմասնակցության նշված ավելացման համար, իսկ Հայաստանի բաժնեմասնակցության ավելացումը պետք է լինի ԹԶԸ ԱՄՆ-ի կողմից միակ հատուցումը ժամկետի երկարաձգման համար։
Ամփոփելով, պետք է նշել, որ TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը սահմանում է 49 տարի նախնական ժամկետ՝ 74%-26% բաժնեմասնակցությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի օգտին համապատասխանաբար։ Ժամկետի ավարտից հետո կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ երկարաձգել ևս 50 տարով, որի դեպքում Հայաստանի բաժինը կավելանա մինչև 49%՝ տեղեկացնում էIravaban.net–ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։