«Երեք ամիս է՝ ապօրինի պահում են օրինական զենքերս և հեռախոսս»․ Հովհաննես Ավետիսյան

«Երեք ամիս է՝ ապօրինի պահում են օրինական զենքերս և հեռախոսս»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Այսօր լրացավ 3-րդ ամիսը ինչ Nիkոլի հակահայ ռեժիմն իրականացնում է իր քաղաքական հետապնդումը իմ և այլ ընկերների հանդեպ՝ կեղծ գործեր կարելով և դրանցով մեզ վախացնելու կամ մաշացնելու նպատակով:
Երեք ամիս է արդեն, որ ապօրինի պահում են օրինական զենքերս և հեռախոսս: Երեք ամիս է արդեն Nիkոլի քննչական կոմիտեն կեղծ գործով իբր թե վարույթ է անում, իբր թե քննություն է տանում:
Այս ամենն, իհարկե, ինձ և մեզ չի խեղճացնում:
Իմ պլանները Հայաստանի համար շատ ավելին են, քան ուղղակի ակտիվիստ կամ քաղաքական հալածյալ լինելը:
Ես՝ հայը, իշխելու է Հայաստանի վրա, և Հայաստանը իրական տերեր է ունենալու: Շատ չի մնացել, գալու է այդ օրը, և գալու է հատուցման պահը, ձեզ բոլորիդ դատելու ենք ձեր իսկ ստեղծած «արդարադատության» համակարգով»:

Source link

Leave a Comment