ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով։
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Մենք նաև համապարփակ գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը սահմանում է մեր երկկողմ հարաբերությունների շրջանակը և նոր ուղի է նախանշում, որից կշահեն թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները։ Պարզ ասած՝ մենք իրականացնում ենք այն հիմնարար աշխատանքները, որոնք նախադրյալներ կստեղծեն, որպեսզի հայերն ու ամերիկացիները համատեղ աշխատելու ամուր տնտեսական հենք ունենան», — նշել է նա։
