
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երկկողմ փոխըմբռնման հուշագրեր ստորագրեցին։
Տեղի է ունեցել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Այն ուղղված է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը, անվտանգային համագործակցությանը և տարածաշրջանային կապուղիների (տարանցիկ հաղորդակցությունների) զարգացմանը։
Ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը:
Ստորագրվել է նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը:
Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարություններով։
2026 թվականի փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դ. Վենսի՝ Երևան կատարած պատմական այցի ընթացքում ստորագրվել է քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագիրը։