ԱՄՆ պետքարտուղարը ժամանեց Երևան

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Երևան:

Սպասվում է Հայաստանի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը, նրանք Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն:

Միրզոյան-Ռուբիո հանդիպումից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Նախօրեին Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այցի ընթացքում մի քանի փաստաթուղթ է ստորագրվելու՝ դրանք «շատ կարևոր» որակելով, սակայն չէր նշել, թե ինչի մասին են դրանք։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սկսվելու են TRIPP նախագծի շինարարական աշխատանքները, և որ Միացյալ Նահանգների հետ ստորագրվելու է նախագծի իրականացման վերջնական պայմանագիրը։

Leave a Comment