Խոշոր երկաթուղային վթար Բելգիայում

Առնվազն չորս մարդ է զոհվել այսօր Բելգիայում՝դպրոցական ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով։

BBC-ի տեղեկություններով զոհերից երկուսն անչափահասներ են։ Լրատվամիջոցի տեղեկություններով վթարը տեղի է ունեցել Բրյուսելից հյուսիս գտնվող Բուգենհաութ քաղաքի մերձակայքում։ Որպես վթարի նախնական պատճառ նշվում է երկաթուղային գծերը ավտոմոբիլային ճանապարհից տարանջատող արգելապատնեշի անսարքությունը։

Leave a Comment