Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան լիովին վստահ է թիմի ուժերին։ Իսպանացի մասնագետի համոզմամբ՝ «Արսենալը» կկարողանա հաղթել գործող գավաթակիր ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
«Շաբաթ օրը մենք կհռչակվենք Եվրոպայի չեմպիոն»,- Արտետայի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Արսենալը» հռչակվել էր Անգլիայի չեմպիոն՝ 2004 թվականից ի վեր առաջին անգամ նվաճելով Պրեմիեր լիգայի տիտղոսը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 30-ին՝ շաբաթ օրը, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։