ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուղերձը։
Երկուշաբթի երեկոյան Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Երեկ ես խոսեցի նրա (Լավրովի – խմբ.) հետ… և Պուտինը խնդրեց նրան խնդրել ինձ ուղղակիորեն ուղերձ փոխանցել նախագահին, ինչը ես արեցի», – լրագրողներին ասաց Ռուբիոն։