«Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով, իսկ կուակցության հիմնադիր Արման Թաթոյանը ուժին վերագրված «աստղաբաշխական ծախսերը կեղծիք» է որակել։
Դաշինքը պնդում է, որ «Միասնության թևերի» շուրջ 30 գրասենյակների վարձակալության պայմանագրերը պատշաճ գրանցված չեն եղել։ Այդ գրասենյակների վրա, ըստ կենտրոնի հրապարակման, 5 ամսում ծախսվել է տրամադրված գումարի 322 միլիոնը։
Դաշինք հավաստիացնում է, որ գումարները ЭИСИ ինստիտուտի միջոցով տրվող աջակցության շրջանակում են, որը փոխկապակցված է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Սերգեյ Կիրիենկոյի հետ։
Թաթոյանը հակադարձել է դաշինքի պնդումներին՝ նշելով, որ «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից։ Նա հավաստիացրել է, որ գրասենյակների վրա նշված գումարի անգամ 10%-ը չի ծախսել։
Նա նշել է, որ իրավական ուղիներ է փնտրում «դատի տալ կասկածելի սկզբնաղբյուրին և գնալու է բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել»:
