Հայկական ռադիո 100․ համերգ Սպիտակում — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ՝ հունիսին հանրապետության 4 մարզերում նախատեսվում է տոնական համերգաշար։ Դուրս գալով մայրաքաղաքի սահմաններից՝ հոբելյանական միջոցառումները կընդգրկեն Հայաստանի 8 խոշոր համայնքներ՝ նպատակ ունենալով ռադիոյի պատմական ու կենդանի ձայնը հասանելի դարձնել յուրաքանչյուր քաղաքացու։

Մարզային համերգաշարին հանդես կգան Հանրային ռադիոյի երաժշտական կոլեկտիվները և սիրված արտիստներ։ Առաջին այցը կլինի Լոռու մարզ։

Հունիսի 2-ին, ժ 18։00-ին  Սպիտակի մշակույթի պալատում ելույթ կունենա «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը։

Leave a Comment