«Բարսելոնան» միևնույն է գումար չունի. «Բավարիայից» արձագանքել են Քեյնի՝ հնարավոր տեղափոխությանը

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է թիմի անգլիացի ֆուտբոլիստ Հարի Քեյնի մասին։

​«Քեյնը լավագույն տրանսֆերն է, որը մենք երբևէ իրականացրել ենք»,- Das Erste-ին տված հարցազրույցում նշել է Հյոնեսը։

​Երբ լրագրողը հիշեցրել է Քեյնի՝ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող լուրերը, Հյոնեսը կտրուկ է արձագանքել.

««Բավարիան» այն ակումբն է, որը գնում է, այլ ոչ թե վաճառում… Բացի դրանից, «Բարսելոնան» միևնույն է գումար չունի»։

​Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը ակումբային մակարդակում անցկացրած 51 հանդիպումներում դարձել է 61 գոլի հեղինակ։

Leave a Comment