«Բարսելոնան» հրաժարվում է «Ինտերի» պաշտպանից

Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի տեղափոխությունը «Բարսելոնա» ձախողվել է, քանի որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն չի տվել 27-ամյա ֆուտբոլիստի թեկնածությանը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը կասկածում է, որ Բաստոնիի տեխնիկական հատկանիշները թույլ կտան նրան լիարժեքորեն խաղալ բարձր ինտենսիվությամբ և ուժեղ պրեսինգի պայմաններում։ Այդ պատճառով ակումբի մարզական տնօրեն Դեկուն սկսել է այլ տարբերակներ ուսումնասիրել։ Նշվում է, որ Բաստոնիի տրանսֆերը կարող էր արժենալ 50-60 մլն եվրո։

Որպես իտալացուն այլընտրանք՝ «Բարսելոնան» այժմ դիտարկում է Լեհաստանի հավաքականի և պորտուգալական «Պորտուի» կենտրոնական պաշտպան Յակուբ Կիվիորի տարբերակը: Կատալոնացիները նրան համարում են ֆինանսապես շատ ավելի մատչելի և հարմար թեկնածու, թեև կողմերի միջև դեռևս պաշտոնական բանակցություններ չեն մեկնարկել:

Ըստ Transfermarkt պորտալի՝ լեհ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 27 մլն եվրո։

Leave a Comment