Հարի Քեյնը կդառնա 2025/2026 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կդառնա 2025/2026 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։

32-ամյա անգլիացին Բունդեսլիգայի 31 հանդիպումներում դարձել է 36 գոլի հեղինակ (72 միավոր)՝ ճանաչվելով Եվրոպայի լավագույն ռմբարկու։ Աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով Անգլիայի Պրեմիեր լիգայում խփել է 27 գնդակ (54 միավոր)։ Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն՝ Լա Լիգայում խփած 25 գոլով (50 միավոր)։

Քեյնի համար սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» է։ «Բավարիայում» իր նորամուտի՝ 2023/2024 մրցաշրջանում նա նույնպես դարձել էր 36 գոլի հեղինակ և արժանացել այս մրցանակին։

Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 61 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment