Գուցե սա իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում․ Սպերցյանը հեռանո՞ւմ է

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, որ հնարավոր է՝ այլևս հանդես չգա ռուսական ակումբում:

​«Ամեն ինչ հնարավոր է: Գուցե սա իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը:

​Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: Եվս 11 խաղ, 1 գոլ և 1 գոլային փոխանցում հայ ֆուտբոլիստն իր ակտիվում գրանցել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայում գրավել է երկրորդ տեղը, իսկ Գավաթի խաղարկության սուպերեզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով զիջել է Մոսկվայի «Սպարտակին»:

Leave a Comment