Անհնար է այդ լակոտի խոսքերը սրտին մոտ ընդունել․ Թոփուրիան՝ Ծառուկյանի մասին

UFC-ի կիսաթեթև քաշային կարգի անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիան անդրադարձել է կազմակերպության թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի հնչեցրած արտահայտություններին։

Ավելի վաղ հայ մարտիկն իր հարցազրույցներում պարբերաբար խոսել էր Թոփուրիայի մասին՝ կիրառելով թրեշ-թոքի հնարքներ, ինչին ի պատասխան 29-ամյա չեմպիոնը նշել է, որ դրանք իրեն չեն անհանգստացնում։

«Անհնար է այդ լակոտի խոսքերը սրտին մոտ ընդունել։ Նա կարող է ասել այն ամենը, ինչ ցանկանում է. Արմանն իր ողջ օրը նվիրում է ինձ։ Ի՞նչ կարող եմ ասել։ Ես ոչ մեկի խոսքերը սրտիս մոտ չեմ ընդունում։ Պետք է էշ լինել՝ դրանք նման կերպ ընդունելու համար»,- Թոփուրիայի խոսքերն է մեջբերում FREAK.MMA-ի X-ի էջը։

Իլիայի ակտիվում կա 17 հաղթանակ (որոնցից միայն 2-ն են գրանցվել մրցավարների որոշմամբ) և ոչ մի պարտություն։

Leave a Comment