Ներկայացվել է մայիսի 18-24-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է մայիսի 18-24-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։
​Հովտային շրջաններում, բազմամյա միջին ժամկետներին մոտ, աշնանացան ցորենը ծաղկել է, ձևավորվել են բանջարանոցային մշակաբույսերի կողային ընձյուղները, ձմերուկը ծլել է, կատարվել է առվույտի առաջին հունձ:
Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կատարվել է եգիպտացորենի ցանք, առանձին շրջաններում հատիկը կտցել է։
Լեռնային շրջաններում շարունակել է հնդավորների ծաղումը, գարնանացան ցորենը գտնվել է ցողունակալման, գարնանացան գարին՝ թփակալման փուլերում, դիտվել է կորնգանի ցողունի աճ։

Leave a Comment