Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Կատարի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլաիտինին:

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, մարդու իրավունքների ոլորտին առնչվող ժամանակակից մարտահրավերները։

Դեսպան Ալ-Սուլաիտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարևոր դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Կողմերն ընդգծել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունն ու արդյունավետ երկխոսության կարևորությունը։

Leave a Comment