Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կողմնակից են զարգացման ռուսական վեկտորին և ՌԴ մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք գիտենք, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք զարգացման ռուսական վեկտորի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին հետագա ու առավել խորը մասնակցության լիակատար կողմնակիցներն են»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ նման մոտեցումը տպավորում է Ռուսաստանին։
«Բայց, իհարկե, մենք երկխոսության մեջ ենք մնում մեր հայ ընկերների հետ և դա կանենք նաև հետագայում»,- հավելել է Պեսկովը:
