ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե իբր Հայաստանը ՌԴ-ի եհտ հարաբերությունները խզելու ուղի է հընտրել։
Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ կապերը խզել։
«Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը խզելու մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ հավելելով,- «Հակառակը, մենք տրամադրված ենք, ուզում ենք ու ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները»։
