Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 25-ին ստորագրել է մի շարք օրենքներ։ Դրանք են՝
- «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները,
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
- ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը: