Ոսկու հանքի փլատակների տակ 28 մարդ է մնացել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Անգոլայում անօրինական ոսկու հանքի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Ինչպես հաղորդում է Radio Angola National-ը, ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Bengo Province նահանգի Նամբուանգոնգո մունիցիպալիտետում։

« Past.am»-ի փոխանցմամբ՝ փլուզման պահին հանքում գտնվել է ավելի քան 70 մարդ։ Փլատակների տակ զոհվել է 28 հանքագործ, որոնցից 13-ը եղել են նույն ընտանիքի անդամներ։ Տուժածներից երեքը հոսպիտալացվել են և բժիշկների գնահատմամբ՝ գտնվում են կայուն վիճակում։ Եվս երկու մարդ համարվում է անհետ կորած, իսկ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Տարածաշրջանային իշխանությունները հայտնել են, որ աջակցություն են ցուցաբերում զոհվածների ընտանիքներին և փորձում են հնարավորինս արագ ավարտել փրկարարական գործողությունները։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին նմանատիպ ողբերգական դեպք էր տեղի ունեցել նաև Democratic Republic of the Congo-ում, որտեղ պղնձի հանքի փլուզման հետևանքով զոհվել էր 32 հանքագործ։ Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ էին դարձել հորդառատ անձրևներից հետո առաջացած սողանքները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment