Թուրքիան, Կատարի և Պակիստանի հետ, աջակցում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսմանը Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, նաև պնդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն քննարկում է Իրանի դեմ հետագա հարվածները։
«Թուրքիան ակտիվորեն մասնակցում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդական ջանքերին: Անկարան կապեր է պահպանում ինչպես Թեհրանի, այնպես էլ Վաշինգտոնի, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային խաղացողների, այդ թվում՝ Կատարի և Պակիստանի հետ՝ բանակցային գործընթացի վերսկսմանը նպաստելու համար», – ասել է գործակալության աղբյուրը: