«Լիվերպուլը» պատրաստ է Սալահին փոխարինելու համար ռեկորդային գումար վճարել

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Speedline-ը։

​Ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Օլիսեին դիտարկում են որպես Մոհամեդ Սալահին փոխարինող և պատրաստ են նրա տրանսֆերի դիմաց վճարել ռեկորդային՝ 170 միլիոն եվրո։

Եթե Մայքլ Օլիսեի տեղափոխությունն իրականանա նշված գումարով, այն բացարձակ ռեկորդ կդառնա ակումբի պատմության մեջ՝ էականորեն գերազանցելով Ֆլորիան Վիրցի (125 մլն եվրո) և Ալեքսանդր Իսակի (150 մլն եվրո) համար վճարված տրանսֆերային արժեքները։

​Ընթացիկ մրցաշրջանում Օլիսեն «Բավարիայի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։ Մյունխենյան ակումբը 2024 թվականին ֆրանսիացու տրանսֆերի համար «Քրիսթալ Փելասին» վճարել էր 53 միլիոն եվրո։

Leave a Comment