Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ զգուշացրել է Մինսկին չմիջամտել Ուկրաինայի հակամարտությանը և կոչ է արել նրան աշխատել Բելառուսի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ, կիրակի օրը հաղորդել է TF1 հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրներին։
«Մակրոնը ընդգծել է այն ռիսկերը, որոնք պատերազմի մեջ ներքաշվելու դեպքում կներկայանան Բելառուսին: Նա նաև կոչ է արել Ալեքսանդր Լուկաշենկոյին ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ Բելառուսի և Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու համար», -հայտնել է հեռուստաալիքը՝ մեջբերելով Մակրոնին մոտ կանգնած աղբյուրին։
Կիրակի օրը Բելառուսի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցեր և Մինսկի հարաբերությունները ԵՄ-ի և մասնավորապես Ֆրանսիայի հետ։ Զրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմը։