Սթարմերը ողջունում է Իրանի պատերազմն ավարտելու ուղղությամբ «առաջընթացը»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ողջունել է Իրանի պատերազմն ավարտելու վերաբերյալ «համաձայնության հասնելու ուղղությամբ առաջընթացը»։

«Կաշխատենք մեր միջազգային գործընկերների հետ՝ այս պահն օգտագործելու և երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման հասնելու համար», – X-ում գրել է վարչապետ Սթարմերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վերջնական ասպեկտներն ու մանրամասներն» են քննարկվում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ հնարավոր է այսօր ավելի ուշ հայտարարություն լինի։

«Ես կարծում եմ, որ գուցե հնարավորություն լինի, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում աշխարհը լավ լուրեր ստանա», – Նյու Դելիում լրագրողներին ասել է Ռուբիոն։

Leave a Comment