Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճել է ոսկե մեդալ։
68 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշը մրցել է Թուրքիան ներկայացնող Սարուհան Կարաօղլուի հետ։ Մարտիրոսյանը ժամանակից շուտ 10-0 հաշվով պարտության է մատնել մրցակցին և հռչակվել չեմպիոն։