Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ

Պակիստանի հարավ-արևմտյան Քվետա քաղաքում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է տասնվեց մարդ, մի քանիսը վիրավորվել է, հայտնում է Associated Press of Pakistan-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

«Կիրակի օրը Քվետա նահանգի Չաման-Պհատակ շրջանում երկաթուղային գծերի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է տասնվեց մարդ, մի քանիսը վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ այդ տարածքով անցնում էր ուղևորներ տեղափոխող գնացքը», – հայտնել է գործակալությունը։

Leave a Comment